Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ղեկավար կադրերի պատրաստում ԳԱԱ-ում

Ղեկավար կադրերի պատրաստում ԳԱԱ-ում
28.12.2013 | 14:57

2012թ. երիտասարդ գիտնականների խորհուրդը ԳԱԱ նախագահության հետ մշակեց գիտության մեջ սերնդափոխության հիմնախնդիրներին վերաբերող ծրագիր, որի նպատակն է ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների և գիտական կենտրոնների երիտասարդ ղեկավար կադրերի, մասնավորապես, տնօրենների, փոխտնօրենների և գիտքարտուղարների պատրաստում։ Ինչպես նշեց ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը, դրա համար ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներից, գիտական կենտրոններից հավաքվեց ռեզերվ՝ շուրջ 100 մարդ, որի 40 տոկոսը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ են։ «Որպեսզի նրանք դառնան լավ ղեկավար կադրեր և ապագայում պատշաճ ձևով ղեկավարեն ինստիտուտները, հարկավոր է համապատասխան և ժամանակակից գիտելիքներ ղեկավարների գործունեության համար։ Այդ իսկ պատճառով նրանց համար կազմակերպվում է «Ժամանակակից մենեջմենթի տարրերը» խորագրով սեմինար»,- նշեց Գևորգ Վարդանյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ